Հնդկաստանում 8 մարդ է մահացել տանիքի փլուզումից
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Սամբհալ քաղաքում կարտոֆիլի պարկերով լցված պահեստի տանիքը փլուզվել է: Միջադեպի հետևանքով մարդիկ մնացել են կարտոֆիլի պարկերի և շենքի փլվածքների տակ: Առնվազն 8 մարդ մահացել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է BBC-ն: Փրկարարները որոնում են ողջ մնացածներին: