Ռուս, չինացի և իրանցի նավաստիները կատարելագործում են մարտավարական մանևերումները Օմանի ծոցում
Ռուս-չին-իրանական «Ծովային անվտանգության կապեր–2023» ծովային զորավարժությունների մասնակիցները ծով են դուրս եկել գործնական խնդիրներ լուծելու համար: Այսօր նման տեղեկություն է հաղորդել Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Զորավարժություններին մասնակցող նավերը դուրս են եկել ծով:
Ներկայում Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը, որի կազմում «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատն Է և Օմանի ծոցում գտնվող «Կամա» միջին ծովային լցանավը, համատեղ մարտավարական զորավարժություններ է մշակում Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Նանկին» Էսկադրային ականակրի, «Սահանդ» և «Ջամարան» ֆրեգատների, «Բայանդոր» կորվետի և Իրանի ռազմածովային ուժերի այլ նավերի հետ։ Զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Իրանում մարտի 16-ին։