Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդային նյութերը
Կենտրոն վարչական շրջանում ընթանում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերի ապամոնտաժման աշխատանքներ:
«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնում ենք՝ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Առանց թույլտվության գովազդային նյութերը կապամոնտաժվեն, և կկիրառվի վարչական տուգանք»,- ասված է վարչական շրջանի Ֆեյսբուքի գրառման մեջ: