58-ամյա Մոնիկա Բելուչին զարդարել է Wall Street Italia Style Magazine ամսագրի շապիկը (լուսանկարներ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Wall Street Italia Style Magazine ամսագրի շապիկին։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են Instagram-ում ամսագրի էջում:
58-ամյա Մոնիկա Բելուչին կեցվածք է ընդունել կիպ բոդիով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։
«Մոնիկա Բելուչի՝ հիպնոսացնող, աստվածային, գերող Իտալիայի խորհրդանիշը»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ գրված է շապիկին։