Ինձ համար մեծ պատիվ է կրել ազգային հավաքականի մարզաշապիկը. Էրիկ Փիլոյան
Հայաստանի ազգային ընտրանի առաջին անգամ հրավիրվել է նաև «Ուրարտուի» սան, թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանը, որը կիսվեց իր առաջին տպավորություններով․
«Շատ ուրախացա, որ իմացա հրավերիս մասին, առաջինն ընտանիքիս անդամների հետ կիսվեցի, բոլորը շատ ուրախացան, միշտ մտածել եմ այդ ուղղությամբ, ու դա իմ առաջին նպատակներից է եղել, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Ինձ համար շատ մեծ պատիվ է կրել ազգային հավաքականի մարզաշապիկը։
Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է բոլորիս համար, խաղաժամանակ ստանալու դեպքում ամեն ինչ պետք է անեմ, որ իմ լավ կողմերը ցույց տամ ու օգնեմ հավաքականին»,- Փիլոյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը: