Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը: Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Նշենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 49 000-ի, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների օգնության շնորհիվ Թուրքիան կկարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները։