Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակը 250 000 ռուբլով հանվել է աճուրդի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հանրահայտ կարմիր պիջակը հանվել է աճուրդի, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է litfund.ru-ն։
Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։
«Լավ վիճակ, օգտագործման հետքեր։ Ներկայացված նմուշը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ», - ասվում է նմուշի նկարագրության մեջ: