Տղամարդը սպանել է համատեղ ապրող կնոջը և հայտնել, որ նա լքել է իրեն
Կրասնոյարսկում տղամարդը մեղադրվում է իր զուգընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է Քննչական կոմիտեի շրջանային գլխավոր վարչությունը։
Քննիչների տվյալներով՝ փետրվարի 20-ին Կրասնոյարսկի Չիտինսկայա փողոցի բնակարաններից մեկում խանդի դրդապատճառով կոնֆլիկտի ժամանակ 30-ամյա տղամարդը ձեռքով երկու անգամ հարվածել է իր հետ բնակվող 40-ամյա կնոջ գլխին և գնացել քնելու։ Առավոտյան նա հայտնաբերել է, որ կինը մահացել է։ Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը դիակը փաթաթել է վերմակով, ժապավենով ամրացրել ու նետել տնամերձ՝ ձյունապատ փոսի մեջ։ Նա կնոջ հարազատներին ասել է, որ «մյուսի մոտ է գնացել»։ Մարտի 9-ին հարազատներն անհետացման մասին հայտնել են ոստիկանություն, իսկ դիակը հայտնաբերվել է մարտի 12-ի գիշերը։
«Կրասնոյարսկում տղամարդը մեղադրվում է իր զուգընկերուհուն դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը»,- ասվում է զեկույցում։
Գերատեսչությունից հայտնել են, որ տղամարդը ձերբակալված է։ Քննիչները պարզում են հանցագործության բոլոր հանգամանքները։