«Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող բանակի» գեներալ-մայորի չեզոքացումը՝ նոր էսկալացիայի անոնսի ֆոնին. Խամոյան
Սեփական մեղքի եւ պատասխանատվության բաժինը հայրենակիցների գենետիկ կոդի կառուցվածքով ու երեւակայական 5-րդ շարասյունով արդարացնողը երկու օր առաջ ազդարարեց նոր էսկալացիայի մասին, հետն էլ կանաչ լույս վառեց այդ էսկալացիայի ժամանակ թշնամու դեմն առնողներին մեկուսացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ բանակի» գեներալ-մայորի չեզոքացումը՝ նոր էսկալացիայի անոնսի ֆոնին
Սեփական մեղքի եւ պատասխանատվության բաժինը հայրենակիցների գենետիկ կոդի կառուցվածքով ու երեւակայական 5-րդ շարասյունով արդարացնողը երկու օր առաջ ազդարարեց նոր էսկալացիայի մասին, հետն էլ կանաչ լույս վառեց այդ էսկալացիայի ժամանակ թշնամու դեմն առնողներին մեկուսացնելու համար։
Կալանավորվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:
Այն նույն Գրիգորի Խաչատուրովը, որը 2020թ. հուլիսին(հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) տավուշյան մարտերի ժամանակ լինելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, գլխավորելով մարտերը, ետ էր շպրտել առաջ եկած թշնամուն՝ բարելավելով մեր դիրքերը։
Նիկոլ Փաշինյանն էլ այնքան էր հպարտանում Խաչատուրովի գործողություններով, որ Սարդարապատում կազմակերպված միջոցառման ժամանակ բառացի հայտարարեց՝ «Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ», Խաչատուրովին էլ պարգեւատրեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Բայց քանի որ փոքրոգությունն այս իշխանությունների պարագայում միշտ հաղթող է, «հուլիսյան հաղթական մարտերը», (ինչպես հենց Նիկոլ Փաշինյանն էր որակել) կերտողը նախ ազատվեց զինվորական ծառայությունից, ինչ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջել (այն էլ 2 հայտարարությամբ), հիմա էլ երբ նոր էսկալացիայից 5 պակաս է, փորձ է արվում հերոսական ուղի անցած գեներալից բանակի փողեր լվացող ստանալ։
Տիկնայք եւ պարոնայք, հասարակությունը ձեր թշվառությունն էլ է տեսնում, հայրենիքի համար ոչինչ չխնայած ու ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած հայր եւ որդի Խաչատուրովներին էլ է տեսել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը այսօր կալանավորվել է 2 ամսով: