Ոստիկանները սխալ հասցեով են գնացել և ծեծի ենթարկվել
Ոստիկանության կին տեսուչը և նրա գործընկերը հոսանքազրկման պատճառով սխալ հասցե են ստացել հնդկական քաղաքում և ծեծի են ենթարկվել: Mediahub.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Hindu-ն։ Ոստիկանությունը հետաքննում էր 15 մլն ռուփի (13,9 մլն ռուբլի) ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի գողությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննում էին կասկածյալներին և նախատեսում էին հարցաքննել լաբորատորիայի նախկին աշխատակցին: Հանցագործության տեսուչ Սումաթին և ոստիկան Թամիլ Իլաքիան գնացել են տղամարդու տունը փնտրելու։ Քանի որ այդ պահին տարածքում հոսանքազրկվել է, ոստիկանները պատահաբար մտել են նրա հարեւանի տուն։ Տան տերերը հարձակվել են անսպասելիորեն հայտնված ոստիկանների վրա. Իրավապահներին հաջողվել է հակահարված տալ։
Հարձակումից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանների գործընկերները և հարձակվողներին բերել բաժանմունք՝ հարցաքննության։