Կոնտեն խոսել է իր ապագայի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։
«Դուք ինձ հարցրեցիք ապագայի մասին, և ես ասացի, որ չգիտեք, թե ինչ կլինի, քանի որ, հնարավոր է, ակումբը որոշի ինձ հեռացնել։
Դա սադրանք էր։ Կրկնում եմ՝ չեմ կարծում, որ ակումբը մտածում է այդ մասին։ Ղեկավարությունն ամեն օր տեսնում է, թե ինչ ենք անում ես և իմ անձնակազմը «Տոտենհեմի» համար։ Կարծում եմ, որ չկա մի ակումբ, որը կարող է մարզչին խոստանալ, որ նա կմնա մինչև մրցաշրջանի ավարտ։ Գիտեք, ֆուտբոլն իսկապես անկանխատեսելի է։ Եթե դուք անընդհատ հարցնում եք՝ կստորագրե՞մ նոր պայմանագիր, դա նշանակում է, որ գուցե ակումբը գնահատում է այն աշխատանքը, որը մենք անում ենք վերջին 1․5 տարվա ընթացքում։», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Աղբյուր ArmSport.am