Մոլդովայի պետական լեզու է հռչակվել ռումիներենը
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է մոլդովերենի փոխարեն ռումիներենը պետական լեզու համարելու օրինագիծը:
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Այն ընդունվել է պարզ մեծամասնությամբ՝ «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության պատգամավորների քվեարկությամբ:
«Սահմանադրական դատարանի որոշ կարգադրությունների հաստատման օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 58 կողմ քվեներով»,- հայտնել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն:
Հետայսու բոլոր իրավական փաստաթղթերում «մոլդովերեն լեզու» եզրույթի փոխարեն կգրվի «ռումիներեն լեզու»: Նույն պահանջը կգործի «պետական», «պաշտոնական» և «մայրենի» եզրույթների դեպքում: