Բռնցքամարտի կանանց ԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը պարտվել է
Նյու Դելիում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ է դուրս եկել 54 կգ քաշայի Եկատերինա Սիչևան:
Հայաստանի ներկայացուցիչը պարտություն է կրել մեկնարկային մենամարտում:
Հայաստանի կազմում ԵԱ-ին մասնակցում են նաև 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը: