Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են գործնական միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջան ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է զեկույցում։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։