ՊՍԺ-ն ու Մեսսին քննարկում են պայմանագրի երկարաձգման մանրամասները
Հայտնի են դարձել ՊՍԺ-ի և հարձակվող Լիոնել Մեսսիի՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների նոր մանրամասներ։
Հարցերից մեկը, որը կողմերը դեռ չեն լուծել, պայմանագրի ժամկետն է։ Բացի այդ, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձի շուրջ։
Աշխարհի 2022 թվականի չեմպիոնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը միայն պայմանով, որ իր աշխատավարձը շատ չի զիջում Կիլիան Մբապեին, սակայն ակումբը պատրաստ չէ բավարարել Մեսսիի խնդրանքները, հայտնում է RMC Sport-ը։
Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում արգենտինացին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am