Բռնցքամարտիկը ծեծել է հղի զուգընկերուհուն՝ կյանքից զրկելով նրան
Մերձմոսկովյան Էլեկտրոստալում երիտասարդը ծեծելով սպանել է հարսնացուին։ Ընդ որում, հարազատների խոսքով՝ աղջիկը հղի է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել շքամուտքի մոտ։ Փեսան, որը, ինչպես պարզվել է, զբաղվել է բռնցքամարտով, մի քանի անգամ հարվածել է իր սիրելիին։ Ընկերուհին կանգնեցրել է նրան, սակայն վնասվածքները չափազանց լուրջ են եղել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ աղջիկը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:
Սկզբում տղամարդը բղավել է իր զուգընկերուհու վրա և բաճկոն է նետել նրա վրա, իսկ հետո ամբողջ ուժով ոտքով և բռունցքով հարվածել է նրա գլխին։ Վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ աղջիկը մահացել է մինչև շտապօգնության ժամանումը։
Եվ ամեն ինչ սկսվել է նրանից, որ զույգը ընկերներին հրավիրել է տուն: Զվարճացել են ամբողջ գիշեր: Նրանք այնքան շատ են խմել, որ երիտասարդը կորցրել է համբերությունը և վիճել սիրելիի և նրա ընկերուհու հետ: Սկզբում երկար հայհոյել ու հրել են բնակարանում, իսկ հետո վիճաբանությունը շարունակվել է շքամուտքի մոտ, հենց տեսախցիկների տակ։
Վարկածներից մեկի համաձայն՝ Սերգեյ Լաչինը բարկացել է այն բանից հետո, երբ կենակցուհու ընկերուհին սկսել է իրեն դիպչել։ Ընդ որում, հենց նրա հարսնացուի աչքի առաջ, որը, իբր, ընկերուհուն նկատողություն անելու փոխարեն հանդիմանել է երիտասարդին իր սկզբունքների համար: Տղամարդը չի դիմացել և հարվածել է։
Մերձմոսկովյան բռնցքամարտիկը, դատելով բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, բազմիցս հայտնվել է ՆԳՆ-ում։ Դեռ դպրոցական լինելով՝ ընկերոջ հետ մանկապարտեզից ուտելիք է գողացել։ Երկու տարի անց ծեծել և կողոպտել է երիտասարդին։ 2013-ին գազի բալոնով հարձակվել է կնոջ վրա և գողացել նրա պայուսակը, իսկ հինգ տարի առաջ դանակով հարվածել աղջկան և հայտնվել բանտում։