ԱՄՆ-ն 2022-ին նավթի արտահանումն ավելացրել է 22%-ով՝ հասնելով ռեկորդային 3,6 մլն բարելի
ԱՄՆ-ի նավթի արտահանումը 2022 թվականին աճել է 22 տոկոսով՝ հասնելով օրական ռեկորդային 3,6 միլիոն բարելի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությանը:
Ըստ աղբյուրի՝ մատակարարումների աճը պայմանավորված է արտադրության ծավալների ավելացմամբ, ռազմավարական պահուստի (SPR) օգտագործմամբ և այլընտրանքային ռուսական նավթի համաշխարհային պահանջարկի աճով։
Արտահանման ուղղությունների թիվը մեկ տարի առաջ 39-ի փոխարեն նվազել է մինչև 38-ի։ Հարավային Կորեան առաջին անգամ դարձել է ամերիկյան նավթի խոշորագույն ներկրողը` 10,3% մասնաբաժնով (371,000 բարել օրական): Դրան հաջորդում են Նիդեռլանդները (10,2%, 368 հազար բար/օր) և Մեծ Բրիտանիան (9,6%, 347 հազար բար/օր):
Կանադան՝ 9,2 տոկոս մասնաբաժնով, իջել է չորրորդ հորիզոնական։ Մինչև 2020 թվականը, ավելի քան 20 տարի այն առաջատարն էր առանձին պետությունների միջև գնումների առումով։
Արտահանումն ամենաշատը նվազել է անցյալ տարի դեպի Հնդկաստան և Չինաստան, որոնք 2021 և 2020 թվականներին համապատասխանաբար ամենամեծ ներկրողներն էին։ Այս երկու երկրները միասին կրճատել են իրենց գնումները 19%-ով (օրական 125000 բարելով)՝ Ռուսաստանից ավելի էժան նավթի անցնելու պատճառով։