Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախի Մարտունու շրջանում
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել՝ Մարտունու շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։
Խախտման առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։