Ի՞նչ է անում երկրի պաշտպանության նախարարը, երբ սահմաններին էսկալացիայի լուրջ սպառնալիք կա, իսկ Արցախը 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում հրապարակմամբ ու կից տեղադրված լուսանկարի միջոցով տեղեկացրել է, որ ֆուտբոլային հանդիպման էր հետևում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։
Սուրեն Պապիկյանի այս գրառմանն է արձագանքել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով՝ երկրի սահմաններին էսկալացիայի լուրջ սպառնալիք կա, իսկ Արցախը 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է։
«Ի՞նչ է անում երկրի պաշտպանության նախարարը, երբ երկրի սահմաններին էսկալացիայի լուրջ սպառնալիք կա, իսկ Արցախը 3 ամսից ավելի է շրջափակման մեջ է:
Պատասխանը միանշանակ է` գնում է ուղիղ մարզադաշտ` ֆուտբոլ դիտելու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։