Կանադայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կանադայի Ալբերտա նահանգում մարտի 16-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փիս Ռիվեր քաղաքից 48 կմ դեպի արևելք՝ օջախը 2 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։