Իսկապես լավ ժեստ էր․ Կլոպը՝ Ռեալի մարզադաշտում Լիվերպուլի հիմնը միացնելու մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» հետ խաղից հետո (0:1) մեկնաբանել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի անձնակազմի որոշումը՝ միացնել You’ll Never Walk Alone երգը, որն անգլիական ակումբի հիմնն է։ Հանդիպման կազմակերպիչները այն միացրել են «արքայական» ակումբի օրհներգի փոխարեն։
«Ինձ այդ մասին ասացին խաղից հետո: Սա իսկապես լավ ժեստ է: Մենք երկու թոփ ակումբներ ենք, որոնք բավականին հաճախ են հանդիպում միջազգային մակարդակով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում միմյանց, և ով էլ դա անի, դա իսկապես լավ ժեստ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Իսպանական ակումբն այսպես է արձագանքել Անգլիայում կայացած առաջին խաղից առաջ «Լիվերպուլի» քայլին: Հանդիպման նախօրեին մահացել էր Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ամանսիոն։«Էնֆիլդում» կայացած խաղը մեկնարկել էր 1 րոպե լռությամբ, իսկ մերսիսայդցիների լեգենդար խաղացող և մարզիչ Քենի Դալգլիշը ծաղիկներ էր խոնարհել մադրիդյան թիմի երկրպագուների սեկտորի մոտ:
Աղբյուր ArmSport.am