Ինչ է անում այս տղան, խելագարություն է․ Ագուերոն՝ Հոլանդի մասին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (7:0) «Սիթիի» ներկայիս հարձակվող Էրլինգ Հոլանդի պենտատրիկից իր էմոցիաներով։
«Այս խելագարը հինգ գոլ խփեց: Մայրիկնե՜ր։ Հոլանդը դասական «ինը համար» է, մի խնդրեք նրան երկու-երեք հակառակորդի դրիբլինգ անել կամ անկյունայիններ իրացնել։ Նա ռմբարկու է։ Այն, ինչ անում է այս տղան, խելագարություն է:
Գվարդիոլան փոխարինե՞լ է նրան 63 րոպե անց։ Ես նրան կթողնեի խաղադաշտում, քանի որ նման պահերին չես կարող իմանալ՝ նա կարող է վեց կամ յոթ գոլ խփել»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Ole-ն։
22-ամյա Հոլանդը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ խաղացողը, որը մեկ խաղում 5 գոլ է խփել։ Մինչ այդ դա հաջողվել էր միայն Լիոնել Մեսսիին ու Լուիս Ադրիանոյին։
Աղբյուր ArmSport.am