Տոտենհեմը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում
Ամենայն հավանականությամբ, 2022/2023 մրցաշրջանի ավարտին Անտոնիո Կոնտեն կլքի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Իտալացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։
Լոնդոնյան ակումբն արդեն կողմնորոշվել է թիմի նոր մարզչի հարցում. ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչին այդ պաշտոնում դիտարկում է Լուիս Էնրիկեի թեկնածությունը։ 52-ամյա իսպանացի մասնագետը պատրաստ է «Տոտենհեմի» հետ բանակցություններ վարելուն, հայտնում է The Times-ը:
Ֆաբիո Պարատիչին հույս ունի, որ Լուիս Էնրիկեն կօգնի համոզել Հարի Քեյնին երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ: Հարձակվողի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի կեսերին։
Լուիս Էնրիկեն առանց աշխատանքի է մնացել 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտից հետո Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո։
Աղբյուր ArmSport.am