Կադիրովի դուստրը կվերահսկի Չեչնիայի առողջապահության համակարգը
Ռամզան Կադիրովի 20-ամյա դուստրը՝ Խութմաթ Կադիրովան, ով Չեչնիայի ղեկավարի քարտուղարության ղեկավարի տեղակալն է, կվերահսկի առողջապահական համակարգը։
Այս մասին հայտարարել է Չեչնիայի փոխվարչապետ Ադամ Ալխանովը․
«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի կարգադրությամբ, այսուհետ Խութմաթ Ռամզանովնան կվերահսկի Չեչնիայի Հանրապետության առողջապահական համակարգը: Մենք տեսնում ենք, որ նրա հսկողության տակ գտնվող վերականգնողական ծառայությունը հասել է որակապես նոր մակարդակի, այժմ Խութմաթ Կադիրովայի գիտելիքներն ու փորձը կնպաստի ամբողջ բժշկական ոլորտի զարգացմանը»,- գրել է Ալխանովը Telegram-ալիքում։
Նա վստահություն է հայտնել, որ նրա հսկողության ներքո Չեչնիայի առողջապահությանը սպասվում են հսկայական հաջողություններ և նոր լայն հնարավորություններ։