ՌԴ-ում պատգամավորն օրհներգի ժամանակ ոտքի չի կանգնել․ նա ծանուցագիր է ստացել
Կալուգայի շրջանի շրջանային պատգամավորին, ով ոտքի չի կանգնել Ռուսաստանի օրհներգի կատարման ժամանակ, էթիկայի հանձնաժողովի նիստում ծանուցագիր է հանձնվել զինկոմիսարիատ ներակայանալու համար:
Այն, որ Ալեքսանդր Լեպենդինը ոտքш չի կանգնել օրհներգի ժամանակ, զայրացրել է պատգամավորներին։ Ինքը՝ Լեպենդինը, հրապարակման մեկնաբանություններում գրել է, որ չի կարող վեր կենալ, քանի որ ոտքերը ցավում են մարզումից հետո։ Միաժամանակ նա նշել է, որ հատուկ գործողության ժամանակ զոհվածների հիշատակի լռության րոպեին ուժ է հավաքել ու ոտքի է կանգնել։
Մալոյարոսլավեցկի շրջանի զինվորական կոմիսար Իգոր Մերկուլովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ ծանուցումները հանձնվել են։
«Զինվորական հաշվառման տվյալները ճշտելու համար ծանուցագիրը հանձնել եմ այն քաղաքացիներին, ում ծանուցել եմ մասնակի զորահավաքի ժամանակ, ովքեր ինձ մոտ չեն եկել, երկուսը»,- ասել է նա։
Ինքը՝ Լեպենդինը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մասնակի մոբիլիզացիայի ժամանակ ծանուցում չի ստացել։
«Ինձ ասացին, որ հոկտեմբերին մորս հասցեով նամակ են բերել, մենք դա չենք նկատել, նախկինում էլ չի եղել, մայրս մահացավ, նոյեմբերի սկզբին թաղեցինք»,- ասել է պատգամավորը։
Նա նաև պարզաբանել է, որ դեռ էթիկայի հանձնաժողովը վերջնական որոշում չի կայացրել օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու համար իր պատժի մասին։
«Հանձնաժողովը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրը։