ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են 1,55 մլն բարելով
ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ աճել են 1,55 միլիոն բարելով՝ հասնելով 480,06 մլն բարելի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում:
Ըստ զեկույցի՝ բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2,06 մլն բարելով և կազմել 236 մլն բարել։ Թորվածքների առևտրային պաշարները նվազել են 2,54 մլն բարելով՝ մինչև 119,72 մլն բարել։
Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 1,5 մլն բարելով, բենզինի պաշարների նվազում 1,62 մլն բարելով և թորած պաշարների անկում 1,4 մլն բարելով։