Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին. 3 ժամ բանակցել են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է սիրիացի իր պաշտոնակցին՝ Բաշար ալ Ասադին։
Երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները «հնարավորություն են տալիս կայունացնել սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական իրավիճակը», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սիրիայի նախագահն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին Արաբական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ցուցաբերած օգնության համար։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ մարտի 15-16-ը Մոսկվայում նախատեսված է նաև Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպում։