Իրանում հայտնել են ընթացիկ տարում 241 մլրդ խմ գազի արդյունահանման մասին
«Փարս» նավթագազային ընկերության ղեկավարի տեղակալ Սալման Խազայը մարտի 15-ին հայտարարել է ընթացիկ տարում «Հարավային Պարս» հանքավայրում 241 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ելույթ ունենալով «Հարավային Փարս» հանքավայրի 14-րդ փուլի բացման արարողության ժամանակ՝ Խազայը նշել է, որ համաշխարհային հանածո վառելիքի պաշարների 70%-ը գտնվում է Պարսից ծոցում։
Ըստ աղբյուրի՝ Խազայը նշել է, որ այս համատեղ հանքավայրում օրական արտադրվում է 700 հազար բարել գազային կոնդենսատ։ «Դրանից 450,000 բարելն ուղարկվում է «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարան՝ երկրին անհրաժեշտ բենզին արտադրելու համար», - ասել է նա:
«Հարավային Փարս» հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Կատարի և Իրանի սահմանին։ Այն էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որը պարունակում է մոտ 51 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ և 7,9 միլիարդ խորանարդ մետր բնական գազի կոնդենսատ։ Գազի հանքավայրը զբաղեցնում է 9700 քառակուսի կիլոմետր տարածք, որից 3700 քառակուսի կիլոմետրը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։