Փարիզում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցը
Փարիզում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ութերորդ ցույցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ նշելով, որ կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը գտնվում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի քննարկման վերջնական փուլում:
Ըստ աղբյուրի՝ ակցիային հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Ցուցարարների շարասյունը՝ Ֆրանսիայի բոլոր առաջատար արհմիությունների դրոշների ներքո, երթով կշարժվի Հաշմանդամների պալատի մոտ գտնվող էսպլանադից մինչև Իտալիայի հրապարակ:
Ցուցարարների շարքերում կան բազմաթիվ երիտասարդներ ու հակակապիտալիստական շարժման ու «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ։ Մասնակիցները վանկարկում են «Մենք կարող ենք հաղթել», «Աշխատողները ուժ ունեն», «Թոշակ 60 տարեկանում» կարգախոսները։