Kia-ն ներկայացրել է իր առաջատար EV9 էլեկտրական քրոսովերի դիզայնը
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր առաջատար EV9 էլեկտրական քրոսովերի դիզայնը: Նորույթը ստացել է Electric Global Modular Platform (E-GMP) հարթակը, որն արդեն օգտագործվում է EV6-ում և դարձել է հարավկորեական ապրանքանիշի մոդելային շարքի ամենամեծ քրոսովերը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն։
Էլեկտրամոբիլի սրահը հասանելի է երեք շարքով դասավորությամբ, ունի ձևափոխվող երկրորդ շարքի նստատեղեր, որոնք կարող են պտտվել 180 աստիճանով: EV9-ը ստացել է երկու 12,3 դյույմանոց դիսփլեյներից բաղկացած թվային գործիքների վահանակ՝ զուգորդված 5 դյույմանոց էկրանով:
Kia EV9 մոդելի տեխնիկական բնութագրերի մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի 2023 թվականի մարտի վերջին՝ էլեկտրական մեքենայի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։