«Մենք պետք է գրենք այն, ինչ զգում ենք». Իվետա Մուկուչյանը հրապարակել է BACKSTAGE լուսանկարներ վերջին աշխատանքից
Իվետա Մուկուչյանն օրեր առաջ յութուբյան իր էջում լսարանի դատին է հանձնել «Մարգարիտ» երգը, որն իր ոճով և մատուցմամբ տարբերվում է երգչուհու մյուս երգերից, քանի որ տեսահոլովակը նկարահանվել է հեռախոսով և առանց հավելյալ սարքավորումների:
Երգչուհին հրապարակել է տեսահոլովակից BACKSTAGE լուսանկարներ և նշել, որ երբեմն պետք չէ վազել դիտումների հետևից, այլ պետք է ստեղծել այն, ինչ քո սրտում է:
«Մարգարիտը գրված է իմ սրտից: Եթե մենք՝ երգիչներս, չստեղծենք այն, ինչ իրականում զգում ենք՝ շարունակելով ինքներս մեզ դնել կարծրատիպերի մեջ և ստեղծագործել միայն թվերի համար, ապա այդ թվերը կխլեն մեզանից շատ բան: Պատասխանատվություն կա նախ գտնել ինքդ քեզ՝ չդառնալով այն ինչ ուզում են ուրիշները: Մենք միշտ էլ կարող ենք ստեղծել այն ինչ աշխատում է, բայց միայն բաց ու մաքուր սրտով երգիչը կկարողանա պորտալ ստեղծել, որով հանդիսատեսը կկարողանա բացել իր մտահորիզոնը, բայց դա ռիսկ է, որին մենք պետք է գնանք»,- գրել է երգչուհին: