Ջրհեղեղ՝ Թուրքիայում. հինգ մարդ կյանքից զրկվել է
Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tvnet-ը։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում տեղատարափ անձրևը հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոց, դպրոցներում դասերը դադարեցվել են, ավելի վաղ հայտնել է Habertürk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով մինչ այժմ հինգ մարդ է զոհվել։ Tvnet-ի հեռարձակմանը միացած Շանլըուրֆայի քաղաքապետարանի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլն ասել է, որ «կան անհետ կորածների մասին տեղեկություններ, սակայն չեն կարող հաստատել դրանք»։