Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։