Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։