Սիրիայի նախագահը ժամանել է Մոսկվա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայտնում է Սիրիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որի ընթացքում նա բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլից հայտնել են, որ քննարկվելու են քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։