Մարոկկոն Ուկրաինայի փոխարեն միացել է ԱԱ-2030-ն ընդունելու հայտին
Ուկրաինան 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունք չի ունենա։
Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ռոբ Հարիսը, Մարոկկոն միացել է Իսպանիայի և Պորտուգալիայի հայտին, ինչը նշանակում է, որ Ուկրաինան այլևս չի մասնակցում այս ընթացակարգին։ B24-ը հաստատում է այս տեղեկությունը։
Համատեղ հայտեր են ստացվել նաև Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից և Հունաստանից ու Ուրուգվայից, Արգենտինայից, Չիլիից և Պարագվայից։
Աղբյուր ArmSport.am