Նա այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է․ Սպալետի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է նեապոլիտանացիների պաշտպան Կիմ Մին Ջեի խաղը.
«Կիմ Մին Ջեն այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է: Կիմն ամեն խաղում առնվազն 20 անհավանական բան է անում։
Երբ նա սկսում է վազել՝ գնդակն իր մոտ պահելով, կարող է ուղիղ 5 վայրկյանում այն հասցնել մրցակցի տուգանային հրապարակ»,- Սպալետիին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կորեացի ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am