Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներ
Եվրահանձնաժողովն առաջարկում է բարեփոխել ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքը՝ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելու և գազի դուրսբերումն արագացնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի տարածած հաղորդագրությունը:
«Հանձնաժողովն առաջարկում է ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքի բարեփոխում՝ արագացնելու անցումը վերականգնվող էներգիային, սպառողների պաշտպանվածությունը բարձրացնելու, ապագա գների աճից և շուկայի հնարավոր մանիպուլյացիաներից խուսափելու համար», - նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: