Սթիվեն Սիգալն ասել է, որ ինքը միլիոն տոկոսով ռուս է
Դերասան Սթիվեն Սիգալը, մասնակցելով Ռուսոֆիլների միջազգային շարժման հիմնադիր համագումարին, հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսով ռուսոֆիլ է և միլիոն տոկոսով՝ ռուս։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Հայրս ռուս էր, և ես մեծացել եմ ռուսական ընտանիքում, մայրս նույնպես ներքաշված է եղել ռուսական մշակույթի մեջ... Հայրս կրթված մարդ էր, և մենք գիտեինք ռուսական գրականությունը, մշակույթն ու ավանդույթները, բոլոր մեծ հեղինակներին։ Ես հարյուր տոկոսով ռուսոֆիլ եմ և միլիոն տոկոսով՝ ռուս», - ասել Է Սիգալը համագումարի ընթացքում:
2016 թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սիգալին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին։ 2018 թ. օգոստոսին Սիգալը դարձել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հումանիտար կապերի գծով։
Պուտինը դերասանին պարգևատրել է նաև Բարեկամության շքանշանով։ Ինչպես Սիգալն ասել է հարցազրույցներից մեկում, իր հորական պապը ծնվել է Ռուսաստանի բուդդայական շրջաններից մեկում և 20-րդ դարի առաջին կեսին տեղափոխվել ԱՄՆ։
Նա նաև հիշատակել Է, որ իր տատիկը ծնունդով Վլադիվոստոկից է, իսկ իր նախնիներից ոմանք սերում են Սանկտ Պետերբուրգից և Բելառուսից։ Դերասանը, ընտանիքի մասին տեղեկություններ փնտրելով, մեկնել է Կալմիկիա, Տուվա և Յակուտիա։