Քլոյե Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել որդու դեմքը (լուսանկարներ)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել 7 ամսական որդու դեմքը: Նա լուսանկարները հրապարակել է սոցիալական ցանցերում՝ իր երեխաների հորը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնին շնորհավորելով ծննդյան 32-րդ տարեդարձի կապակցությամբ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է նախկին սիրեցյալին:
«Դու իսկապես լավագույն հայրն ես, եղբայրն ու հորեղբայրը։ Քո սերը, ուշադրությունը, հիմար պարերը, գրկախառնությունները, մեքենայով զբոսանքները և քնելուց առաջ ծեսերը երեխաների համար ավելին են նշանակում, քան կարող ես պատկերացնել: Եղիր ուժեղ, բարի, համբերատար և ազատ: Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ»,- գրել է Քարդաշյանը։
Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2022 թվականի սկզբին։ Ամռանը հայտնի դարձավ, որ նախկին սիրահարները պատրաստվում են փոխնակ մոր միջոցով երկրորդ երեխան ունենա։ Տղան ծնվել է օգոստոսի 6-ին։ Չնայած իրենց երկրորդ երեխայի ծնունդին՝ Քլոեն և Տրիստանը չեն վերականգնել իրենց հարաբերությունները։