Թոմ Քրուզը հրաժարվել է մասնակցել «Օսկար»-ին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը հրաժարվել է մասնակցել «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը, որպեսզի «խուսափի անհարմար հանդիպումից» նախկին կնոջ՝ դերասանուհի Նիկոլ Քիդմանի հետ: Tert.am-ի փոխանցմամբ՝ նման պանդմամբ է հանդես եկել բրիտանական Daily Mail պարբերականը:
Քաջատեղյակ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմի աստղը միջոցառմանը չի մասնակցել, քանի որ իր նախկին կինը այնտեղ է եղել:
Քրուզի ֆիլմը առաջադրվել էր վեց անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։
Քրուզը և Քիդմանը բաժանվել են 2001 թվականին, ըստ տեղեկությունների՝ Քիդմանի՝ Սայենթոլոգիայի եկեղեցու անդամ դառնալուց հրաժարվելու պատճառով: Մինչդեռ Քրուզն արդեն մի քանի տասնամյակ այդ եկեղեցու անդամ է:
Աղբյուրը Daily Mail-ին ասել է. «Թոմն այնտեղ չէր, որովհետև Նիքոլն այնտեղ էր, և նա չէր ուզում, որ իրենք հանդիպեն»:
Այնուամենայնիվ, Քրուզին մոտ կանգնած մյուս աղբյուրները պնդել են, որ նրա բացակայությունը «անձնական դրդապատճառ չուներ»:
Նշենք, որ Քիդմանը «Օսկար»-ին ներկայացել էր ամուսնու՝ քանթրի երաժիշտ Քիթ Ուրբանի հետ: