Ռուսաստանում փականագործը վիճակախաղով 1 միլիարդ ռուբլի է շահել
«Ռուսկոյե լոտո» վիճակախաղի ամանորյա խաղարկության հաղթող է դարձել Նիժնի Նովգորոդից փականագործ Ալեքսանդր Զեմսկովը։ Նրա շահումը կազմել է 1 միլիարդ ռուբլի։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ հղում անելով «Ստոլոտո» պետական վիճակախաղերի դիստրիբյուտորին։
Ալեքսանդր Զեմսկովն իր հաղթանակի մասին իմացել է «Ամանորյա միլիարդ» խաղարկության ուղիղ եթերում՝ հունվարի 1-ին, սակայն հաղթանակի համար դիմել է փետրվարի կեսերին։
«Հաղթողը շատ ավելի ուշ է դիմել շահումի համար. առաջին մի քանի օրերին ամուսինները չէին կարողանում հավատալ կատարվածին, այնուհետև ուսումնասիրում էին խոշոր շահումների մշակման կարգի մասին տեղեկատվությունը», - հայտնել են ընկերությունից:
«Մենք միտումնավոր սպասում էինք, որ վիճակահանության շուրջ աղմուկը մարի: Որոշեցինք անձամբ գալ «Ստոլոտո» վիճակախաղի կենտրոն, վերջապես պարզել ամեն ինչ, տրամադրել տոմսի բնօրինակը և փաստաթղթեր ներկայացնել գրանցման համար։ Հիմա էլ չենք կարող հավատալ, որ սա երազանք չէ, այլ իրականություն»,- ասել է Զեմսկովն ու ավելացրել, որ շահումը ստանալուց հետո իր ընտանիքը «հրաժեշտ է տալու վարկերին», ինչպես նաև գնելու է նոր մեքենա։
Հարկերի գանձումից հետո Զեմսկին կստանա 850,1 մլն ռուբլի՝ տոմսը ներկայացնելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։