Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։