«Ֆրեդդի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 99-ի
Մալավիում «Ֆրեդդի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 99-ի։
Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մալավիի աղետների արձագանքման ծառայությանը:
Ավելի վաղ Մալավիի Կարմիր Խաչը տեղեկություն էր փոխանցել 66 զոհի, 93 վիրավորի և 16 անհետ կորածի մասին։
Մալավիի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել հարավում՝ ցիկլոնից առավել տուժած շրջաններում։ Դրանց թվում է երկրի տնտեսական մայրաքաղաքը՝ Բլանտայր քաղաքը։
Երկուշաբթի գիշերը Մալավիում մոլեգնել է արևադարձային «Ֆրեդդի» ցիկլոնը: Հարևան Մոզամբիկում ցիկլոնը վերջին 24 ժամում չորս մարդու կյանք է խլել։