Այս պահին նա Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է․ Մերսոն
«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը կարծում է, որ «Զինագործների» ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է։
«Այս պահին Էդեգորը Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է։ Նա ավելի մեծ ազդեցություն ունի «Արսենալում», քան Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում»: Մենք պետք է խոսենք որոշ բաների մասին, իսկ Էդեգորն այս պահին, անկասկած, առաջինն է»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Արսենալը» հաղթել է 5 անընդմեջ խաղերում և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am