Ես զարմացած էի, սպասում էի, որ հավաքականը կգլխավորի Անրին․ Ազար
Էդեն Ազարին զարմացրել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի նշանակումը։
Գերմանացի մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորել է այս տարվա փետրվարին։ Նա պայմանագիր է կնքել մինչև Եվրո 2024-ի ավարտը։
«Ես զարմացած էի։ Ես սպասում էի, որ Թիերի Անրին կլինի: Ես հասկանում եմ ընտրության մոտեցումը,․ անհրաժեշտ էր առաջ գնալ Ռոբերտո Մարտինեսի կատարած աշխատանքից հետո։
Անձամբ ես Տեդեսկոյին չեմ ճանաչում: Ես խոսեցի «Ռեալի» գերմանացի 2-3 խաղացողների հետ, որոնք ինձ ասացին, որ նա շատ լավ մարզիչ է»,- Ազարի խոսքն է մեջբերել RTBF-ն։
Աղբյուր ArmSport.am