Playboy ամսագիրը կվերսկսի աշխատանքը էլեկտրոնային ձևաչափով
Playboy ամսագիրը, որը փակվել է 2020 թվականին, կվերագործարկվի և կվերսկսի աշխատանքը նոր ձևաչափով։ Այժմ այն կլինի OnlyFans ծառայության նման հարթակ։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է New York Post-ի հրապարակման մեջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ ռեսուրսը համախմբելու է ստեղծագործ մարդկանց՝ նրանք կտեղադրեն ինտիմ բնույթի նյութեր, որոնք հասանելի կլինեն Playboy-ի բաժանորդներին։ Հեղինակները թույլ կտան բոլոր հետաքրքրվածներին դիտարկել իրենց կյանքը և կհայտնվեն թարմացված ամսագրի շապիկին։
Թվային Playboy-ի առաջին համարի շապիկին մոդել Ամանդա Չերնին է, ով ավելի քան մեկ միլիոն դոլար է վաստակել Centerfold կոչվող հարթակի բետա տարբերակում: