Խվիչայի՝ Ատալանտայի դարպասը խփած գոլը Մարադոնայի ոճով էր․ Սպալետի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հիացած է Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Ատալանտայի» հետ հանդիպմանը (2:0) թիմի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ցուցադրած խաղով։
««Ատալանտայի» դեմ խաղում Կվարացխելիան մեզ ինչ-որ բան ցույց տվեց: Կարելի է ասել, որ նրա գոլը Մարադոնայի ոճով էր, իսկ Մարադոնան ֆուտբոլի աստվածն էր: Կվարան ճիշտ ճանապարհի վրա է: Նա տարածության մեջ հպման մեծ հաճախականություն ունի, դու երբեք չեք կռահի, թե որ կողմ կթեքվի նա: Խվիչան կշրջանցի ձեզ ու նույնիսկ կարող է գոլային փոխանցում կատարել թիմակցին»,- ասել է Սպալետին Radio Kiss Kiss Napoli-ի եթերում:
Աղբյուր ArmSport.am