Թուրքիան կդիտարկի այլ տարբերակներ, եթե ԱՄՆ -ն չվաճառի F-16 կործանիչները
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն անդրադարձել է, ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը «Риа Новости»-ին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և դիտարկել ռուսական կործանիչների տարբերակը:
«ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք գիտենք, որ Սպիտակ տունն աջակցում է բանակցություններին: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը որոշում կկայացնի՝ առաջնորդվելով ողջախոհությամբ և տրամաբանությամբ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է թուրք նախարարը:
«Ուզում ենք, որ բոլորն իմանան, որ մենք անճար վիճակում չենք և ունենք այլ տարբերակներ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս էր մնացել ամերիկյան F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրից, որից հետո հայտ էր ներկայացրել F-16-երի վերաբերյալ: