Տոքսիկոզի դրական ազդեցությունը հղիության ընթացքի և երեխայի վրա
Ամերիկյան հետազոտողները՝ հիմնվելով վերջին շրջանում կատարած մի շարք հետազոտությունների վրա, այն կարծիքն են հայտնել, առավոտյան ինքնազգացողության վատացում ունեցող կանայք, հաճախ առավել առողջ հղիություն են ունենում՝ վիժման քիչ հավանականությամբ, գրել է Aysor.am-ը։
Ըստ մասնագետների, առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև պտղի ինտելեկտի զարգացման վրա: Սակայն հետազոտողները նախազգուշացնում են, որ այս դրական ազդեցությունները չեն տարածվում չափազանց շատ փսխումներ ունեցող կանանց վրա. դա խնդիր է, որը պետք է վերահսկվի հղիությունը վարող բժշկի կողմից:
Տորոնտոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում չեն ունենում սրտխառնոց և փսխումներ, 3-10 անգամ առավել հաճախ են ունենում վիժում հղիության առաջին երեք ամիսների ընթացքում՝ տոքսիկոզի ախտանշաններ ունեցող կանանց համեմատ: Ըստ նրանց, այդ երեխաները ունեն վաղաժամ և փոքր քաշով ծնվելու, բնածին արատների ռիսկեր, իսկ IQ թեստի արդյունքներն ավելի ցածր են:
Դրական ազդեցությունը հատկապես նկատելի է եղել 35 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց մոտ:
Ըստ առաջատար հետազոտող Գիգեոն Կորենի, առավոտյան արտահայտված վատ ինքնազգացողությունը բացասաբար է անդրադառնում կնոջ առողջության և կյանքի որակի վրա:
«Մեր արդյունքները ցույց են տվել, որ ծանր արտահայտված ախտանիշները դրական են անդրադառնում պտղի վրա: Այն կարող է պայմանավորված լինել տոքսիկոզի դեպքում առավել բարենպաստ հորմոնային ֆոնով, սակայն այս հիպոթեզը մինչ այժմ հաստատված չէ»,- ասել է նա: